14-ամյա պատանու՝ մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր ապրիլի 29-ին: Ըստ ծնողների՝ նա վնասվածքը ստացել էր Սայաթ-Նովայի պողոտայում ընկնելու հետևանքով:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սոցիալական ցանցերից մեկում իր հասցեին հնչած հայհոյանքի համար տուժողին Երևանի Կողբացու փողոցում ոտքերով և ձեռքերով հարվածներ էր հասցրել 15-ամյա պատանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: Նա հայտնաբերվել է ու տեղափոխվել վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: