Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 23-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Սոնա Ավետիսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան»: