Ինչի՞ն չպետք է հակասեն համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները

Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը որոշումներ ընդունում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը նորմատիվ որոշումներն ընդունում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում:

Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներին, կարգավորող հանձնաժողովների որոշումներին, Հայաստանի Հանրապետության նախարարների հրամաններին, Հայաստանի Հանրապետության մարզպետների ու Երևանի քաղաքապետի որոշումներին և կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

Համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը կարող են ընդունել միայն նորմատիվ կամ անհատական որոշումներ:

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները կարող են ընդունվել հանրաքվեով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել