Ի՞նչ պետք է ներառի ապահովագրական ընկերության կանոնադրությունը

Ընկերության կանոնադրությունը պետք է սահմանի և (կամ) ներառի՝
1) Ընկերության ֆիրմային անվանումը.
2) Ընկերության գտնվելու վայրը.
3) Ընկերության կազմակերպական-իրավական ձևը.
4)ապահովագրության այն տեսակները և դասերը, որոնք իրականացնելու է Ընկերությունը.
5) կանոնադրական կապիտալի չափը.
6) շահույթի օգտագործման և կորուստները ծածկելու կարգը.
7) Ընկերության կառավարման մարմինների կառուցվածքը, իրավասությունները և նրանց կողմից որոշումների ընդունման կարգը.
8) Ընկերության և նրա մասնակիցների վերաբերյալ օրենքով սահմանված տեղեկատվության հրապարակման կարգը.
9) Ընկերության լուծարման կարգը.
10) Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի ընտրության կարգը.
11) շահութաբաժինների վճարման կարգն ու պայմանները.
12) Ընկերության կողմից մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման և գործունեության դադարեցման կարգը.
13) Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը.
14) Ընկերությունների կառավարման մարմինների հեռակա կարգով նիստերի գումարման և անցկացման կարգը.
15) օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

Ընկերության կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարվում են, ինչպես նաև Ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատվում է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովում՝ ձայների 3/4-ով ընդունված որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել