Վերին Դվինի բնակիչները ահազանգում են ոստիկանական «տեռորի» մասին․ ՆԳՆ-ից պարզաբանում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոյեվան ֆեյսբուքյան իր էջում այսօր տեսանյութեր է հրապարակել՝ հայտնելով, որ իրեն են դիմել Արարատի մարզի Վերին Դվին համայնքի բնակիչները՝ ահազանգելով, որ վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ իրականացրել։

«Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք»,-գրել է պատգամավորը՝ նշելով, որ ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց։

Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան Վերին Դվինի համայնքապետարանից որևէ տեղեկություն չհայտնեցին, իսկ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց՝ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչները։

«Նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում»,-ասաց նա։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել