Անվճար էքսպրես առաքում մինչև տուն. Wildberries-ի նոր ծառայությունը Երևանում

Wildberries միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակը ընդլայնում է առաքման հնարավորությունները Հայաստանում՝ գործարկելով նոր ձևաչափ՝ «Էքսպրես առաքում»։

Այժմ հաճախորդները կարող են ստանալ ապրանքը Պատվերների ստացման կետից (ПВЗ) մինչև տուն՝ լիովին անվճար և ընդամենը 2 ժամվա ընթացքում։

Ծառայությունն առայժմ գործում է այն պատվերների համար, որոնք արդեն հասել են Wildberries-ի պատվերների ստացման կետ։ Առաքումը հնարավոր է նույն օրը՝ հասցեն նշելու և հասանելի ժամային պատուհանը ընտրելու միջոցով։

«Հայաստանում էլեկտրոնային առևտուրը արագ զարգանում է, և սպառողների սպասելիքներն աճում են։ Շեշտը դրվում է ոչ միայն ապրանքի որակի, այլև արագ ու հարմար սպասարկման վրա։ Մենք ներդնում ենք «Էքսպրես առաքում», որպեսզի ապրանքների ստացումը լինի հնարավորինս արագ, պարզ և հասանելի։ Wildberries-ն այսուհետ ավելի մոտ է, քան երբևէ»,-նշել է Wildberries-ի Հայաստանի ռեգիոնալ տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Սկզբում ծառայությունը հասանելի կլինի միայն Երևանի տարածքում, սակայն առաջիկայում նախատեսվում է ընդլայնել այն դեպի մարզեր։

Wildberries-ը շարունակում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում՝ ներդնելով նորարարական լուծումներ, որոնք նպաստում են թվային շուկայի առաջխաղացմանը և ամրապնդում հաճախորդների վստահությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել