Հուլիսի 19-ից նշված հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ

Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:

62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա –Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա – Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել