Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Գործարար Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից․

«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը կազմակերպելը), 296-րդ 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելը)»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը հունիսի 18-ին բավարարել է ՔԿ միջնորդությունը․ գործարարին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել