Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ճանաչվել է քրեական գործեր քննող «Տարվա լավագույն դատավոր»: Այս մասին հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստ ժամանակ:
Ինչպես հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը` Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, հետևելով արդեն ավանդույթ դարձած տարվա լավագույն դատավոր և դատարան ճանաչելու կարգին, նշել է, որ ամեն տարի Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որն էլ ուսումնասիրում է դատավորների գործունեության ցուցանիշները:
Արման Մկրտումյանն, ամփոփելով ուսումնասիրված ցուցանիշները, գոհունակությամբ հայտնել է, որ նախորդ տարիներին լավագույն դատավոր ճանաչված դատավորները շարունակում են ապահովել մասնագիտական բարձր որակներ: