Ի՞նչ ուսումնական հաստատության տեսակներ կան Հայաստանում

Հայաստանում ուսումնական հաստատությունը, ըստ դրանում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի, դասվում է հետևյալ տեսակների.
1) հանրակրթական դպրոց.
2) մասնագիտացված հանրակրթական դպրոց.
3) հատուկ հանրակրթական դպրոց:
Մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը և դրանց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով և իրավական այլ ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող է ստեղծել այլ տեսակի ուսումնական հաստատություն:
Այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է ստեղծվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Նշենք նաև, որ ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է`
1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ).
2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ).
3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ).
4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ).
5) վարժարան (5-12-րդ դասարաններ).
6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել