Իրավապահ մարմինները խուզարկում են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տունը։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,-Iravaban.net-ին հայտնեցին ՔԿ-ից։
Առանձնատան դիմաց Կարապետյանն ասաց, որ այս ամենին սպասում էին․ «Ամենայն հավանականությամբ կձերբակալեն, բայց չգիտեմ՝ ինչի համար, մի բան կգտնեն, ձերբակալեն։
Իրենք բոլոր քայլերը պարզ են, թող անեն, տեսնեն՝ դա իրենց հաջողություն է բերելու, թե անհաջողություն։ Էսքան ման են եկել, նախկին գործ չեն գտել, տենց էլ չհասկացա, երևի հավաքի, միտինգի հետ կապված»։