Կերամիկ արտիստ Լիանա Սիմոնյանի ճանապարհը դեպի կերամիկա սկսվել է այն ժամանակ, երբ ցանկացել է բնության հետ ավելի մտերիմ լինել ու այդ ամենից ստեղծել գեղեցիկը․ «Այդպես սկսվեց իմ պատմությունը կավի հետ։ Ես սիրում եմ ստեղծագործել՝ ոգեշնչվելով բնությունից։ Ինձ համար ամեն ինչը կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր»։
Լիանան կավի հետ առաջին անգամ ծանոթացել է 30 տարեկանում, մինչ կավը՝ ստեղծագործել է այլ նյութերով․ «Ստեղծագործելու ձգտումը ինձ մոտ դեռ մանկուց է եղել, երբ որոշեցի իմ արվեստանոցը բացել, այդ պահից սկսած, երևի, ես դադար չեմ ունեցել, որովհետև առավոտյան արթնանում էի այն մտքով, որ պետք է գնամ արվեստանոց, ու շատ ուշ գիշեր վերադառնում էի տուն, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր այդ ամեն ինչը»։
Մանրամասները՝ տեսանյութում։