Եթե փողոցում օգտագործում եք ոգելից խմիչք

Ոգելից խմիչք փողոցում օգտագործելը համարվում է վարչական իրավախախտում, որի համար նախատեսված է պատասխանատվություն:

Ըստ ՀՀ օրենսդրության` ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, առաջացնում են տուգանքի նշանակում` 10 000 դրամի չափով:

Նշված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել