Հերթական զինվորական կոչում շնորհելու կարգը

Ենթասպայական և սպայական կազմերի զինվորական կոչումով ծառայություն անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) կրտսեր սերժանտ` 2 տարի.
2) սերժանտ, ավագ սերժանտ, ավագ` 3 տարի.
3) ենթասպա` 4 տարի.
4) ավագ ենթասպա` ժամկետ չի սահմանվում.
5) լեյտենանտ, ավագ լեյտենանտ՝ 2 տարի.
6) կապիտան՝ 3 տարի.
7) մայոր՝ 3 տարի.
8) փոխգնդապետ՝ 4 տարի:
«Գնդապետ» և ավելի բարձր զինվորական կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
Տվյալ զինվորական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է զինվորական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում՝
1) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, զինվորական կոչումից զրկելու կամ կարգապահական տույժ ստացած լինելու կամ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճված քրեական գործերով ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման, ինչպես նաև անօրինական զորացրելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածները.
2) պահեստազորում գտնվելու ժամանակաշրջանը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի, կլինիկական օրդինատուրայի ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ սովորող սպաներին հերթական զինվորական կոչում, մինչև «մայորը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը՝ մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած պաշտոնը և դրանում կատարված փոփոխությունները հաշվի չառնելով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել