Որո՞նք են օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների համար սահմանված արտոնությունները

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններն իրավունք ունեն առանց լիցենզիայի արտահանել սեփական արտադրության արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները) և ներմուծել սեփական կարիքների համար արտադրանք (աշխատանքներ, ծառայություններ), բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Արտահանվող արտադրանքը (աշխատանքները, ծառայությունները) որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ձեռնարկության սեփական կարիքների համար նախատեսված ներմուծվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ճանաչումը որպես սեփական արտադրանք իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սեփական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտահանումից նշված ձեռնարկությունների ստացած շահույթը (եկամուտը), այդ թվում` արժույթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարելուց հետո, մնում է նրանց տնօրինության տակ:

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից այլ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտահանումն ու ներմուծումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նշենք, որ նշված արտոնությունները տարածվում են օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների վրա, որոնցում այդ ներդրումները հիմնադրման պահին կազմում են առնվազն 30 տոկոս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել