Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել վաճառողի առաջարկած ապրանքի նմուշին գնորդին ծանոթացնելու հիման վրա (դրա նկարագրությամբ, ապրանքների կատալոգով և այլն):
Նմուշով ապրանքի մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված պայմանագրում նշված վայրն ապրանքը հասցնելու պահից, իսկ եթե ապրանքը հանձնելու վայրը պայմանագրով որոշված չէ, ապա` ապրանքը քաղաքացի-գնորդի բնակության վայրը կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը հասցնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
Գնորդն իրավունք ունի մինչև ապրանքը հանձնելը հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց` վաճառողին հատուցելով այն անհրաժեշտ ծախսերը, որոնք վերջինս կրել է` պայմանագրի կատարման հետ կապված գործողությունների հետևանքով: