Տեսախցիկը բացահայտեց հյուրանոցում կատարվածը

Փետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, հյուրանոցում օթևանած օտարերկրյա քաղաքացի Ֆ.-ն իրեն հայտնել է, որ իր սենյակից գողացել են 2.300 դոլար, որից հետո աշխատակիցը միջանցքում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը դիտելով պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում Ֆ.-ի սենյակ ապօրինի մուտք է գործել հյուրանոցի շվեյցարը` 1991 թ. ծնված Գոռ Գ.-ն: 

Ոստիկանության փոխանցմամբ՝ վերջինս բերման է ենթարկվել բաժին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանի դրամապանակում հայտնաբերվել է 1.501 դոլար, 500 ՌԴ ռուբլի, 74.000 դրամ, բանկերի պլաստիկ քարտեր, Ծաղկաձորի ճոպանողու մուտքի քարտ:  Գոռ Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել