Միլիոնը չմարսեցին

Փետրվարի 16-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին է դիմել 1953 թ. ծնված Զոհրաբ Թ.-ն և հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով` իր բնակարանից գողացել են ավտոմեքենայի 30 մարտկոց և չհրկիզվող պահարան, որի մեջ եղել են փաստաթղթեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության փոխանցմամբ՝ գողությունը կատարել են 1988 թ. ծնված Արտյոմ Ն.-ն և 1984 թ. ծնված Աղասի Փ.-ն, որոնք գողոնը վերջինիս «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել և թաքցրել են Արտյոմ Ն.-ին պատկանող Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի բակում տեղակայված ավտոտնակում:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գողոնն առգրավված է: Արտյոմ Ն.-ն և Աղասի Փ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել