«Մեծ մարդիկ չարիք չեն բերում, մեծ մարդիկ բարիք են ստեղծում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Սամվել Կարապետյանն իր կյանքում միայն բարիք է ստեղծել և՛ ՀՀ-ում, և՛ Արցախում, և՛ ընդհանրապես իր միջազգային հեղինակությամբ։
Դուք ինքներդ որոշեք՝ ոչնչությունն ով է, և ոչնչություններն ովքեր են։ Վերջին շրջանում այս մարդու՝ Ն․Փ․-ի քայլերը, շատ է հիշեցնում մեր հարևան երկրի նախկին նախագահ Սահակաշվիլու քայլերը։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով, և վրաց ժողովուրդը շատ կտրուկ, միասնաբար հակադարձեց դրան»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։