Հարություն Սարգսյանը հացադուլ է հայտարարել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող, Անիի նախկին ոստիկանապետի որդին՝ Հարություն Սարգսյանը, երեկ հացադուլ է հայտարարել: Նա գտնվում է ԱԱԾ մեկուսարանում՝ «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում:

Թերթի փոխանցմամբ՝ իր այդ ծայրահեղ քայլով նա փորձում է ապացուցել, որ ինքը կապ չունի այդ սպանության հետ: Նրա պնդմամբ, մեղադրելով իրեն՝ փորձ է արվում թաքցնել իրական մարդասպանին:

Մանրամասները կարող եք կարդալ «Ժամանակ»-ի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել