«Փակ շուկայի» երկրորդ հարկի շինարարությունը մինչ օրս չի ավարտվել, որի ավարտից հետո, ըստ շրջանառվող լուրերի, բացվելու է «Պրոսպեկտ մոլ» խանութների ցանց, որտեղ կկենտրոնանան մի շարք բրենդային խանութներ:
Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:
«Ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան «Փակ շուկայի» շենքի պատասխանատու Ռազմիկ Դավթյանն ասել է, որ իրականում երկրորդ հարկում լինելու են խանութներ, որտեղ վաճառվելու են հագուստ և այլ պարագաներ, սակայն դա չի կոչվելու «Պրոսպեկտ մոլ»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: