Ի՞նչ տարբերություն կակտուսի թուփ և ծառ կտրելու միջև

ԱՄՆ Արիզոնա նահանգում կակտուս կտրելու համար կարող եք դատապարտվել մինչև 25 տարի ազատազրկման:

Իսկ ՀՀ-ում ծառերը հատելու համար սահմանված է անհամեմատ մեղմ պատասխանատվություն:

Մասնավորապես՝ անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 000-100 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000-150 000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել