Ի՞նչ կարելի է թաքցնել հարկային ծառայողից

Բրիտանացիներին արգելվում է չասել հարկային ծառայողին այն, ինչը ցանկանում են նրանից թաքցնել, սակայն թույլատրվում է չասել այն, ինչը որպես գաղտնիք չեն պահում:

Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները.
բ) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումնիրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին.
գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.
դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները և խախտումները` այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին.
ե) բացակայության ընթացքում իրենց` օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով նշանակել (լիազորել) իրենց փոխարինող պաշտոնատար անձանց, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը ներառված է հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել