Ռուսաստանը քաղաքացիություն ստանալու հեշտացված տարբերակ է առաջարկել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ռուսաստանի Էկոնոմիկայի նախարարությունը ու Դաշնային միգրացիոն ծառայությունը մշակել է մի օրինագիծ, որով առաջարկում է ռուսաստանյան անձնագրեր շնորհել այն օտարերկրացիներին, ովքեր 10 միլիոն ռուբլու (մոտ 287 հազար ամերիկյան դոլար) ներդրում կկատարեն երկրում: Կառավարությունն արդեն իր հավանությունը տվել է օրինագծին, այժմ հերթը Պետական դումայինն է:
Մանրամասները կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: