Ամիսներ առաջ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի հ. 156 հիմնական դպրոցն անվանակոչվել էր հայ գրող, արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի անվամբ:
Այս ասին հայտնում են Երևանի քաղաքապետարնից։
Կրթօջախն այսօր հանդիսավորությամբ է նշել անվանակոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի ավագանու անդամներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ գրողների միության նախագահն ու գրականագետներ, ինչպես նաև՝ Զորայր Խալափյանի ընտանիքի անդամներն ու ընկերները: Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել երաժշտական և պարային ելույթներով, ներկայացրել գրողի ստեղծագործություններից հատվածներ: