Այսօր՝ մայիսի 22-ին, Կառավարության նիստի ընթացքում Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած` զինվորական ծառայության մասին նախագիծը, և Կառավարությունը առաջարկեց փոփոխություններ․ նախատեսվում է
- Պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ։
- Պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։
- Մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիք) ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։
- Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։
Նշենք, որ նախագիծը ընդունվեց Կառավարության կողմից։ Այն դեռ պետք է արժանանա ԱԺ հավանությանը և ստորագրվի Հանրապետության նախագահի կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։