«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 15-ին 10:30-ից մինչև մայիսի 16-ը 10:30-ն կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական տարածքի ջրամատակարարումը:
Մայիսի 15-ին 12:00-16:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Հր.Քոչար փողոցի, Սունդուկյան 13-15/6, 21-29 կենտ համարի շենքերի, Վ.Վաղարշյան 14, 16 շենքերի ջրամատակարարումը:
Մայիսի 15-ին 12:00-16:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Գ.Հասրաթյան փողոցի, գ.Քասախ Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Մայիսի 15-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի գ. Փարաքար Թաիրով համայնքի ջրամատակարարումը:
Մայիսի 15-ին ժամը 12:00-17:00-ն կդադարեցվի ք.Գյումրի Մուշ 2 թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: