ԱԺ-ում այսօր Լևոն Քոչարյանի և Հակոբ Արշակյանի միջև միջադեպ տեղի ունեցավ։ Ի պատասխան Քոչարյանի այս հայտարարության՝ «Ալեն Սիմոնյանը թող իմանա՝ իրեն երբ դուրս շպրտեմ էնտեղից, բարձր ա նստած, շատ ցավոտ է լինելու», Հակոբ Արշակյանն ասաց․
«Պարո՛ն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք, այ տղան էլ ես դու, չափերդ դու ճանաչի, արա՛, ա՛յ տղա։ Լսի, ես քեզ ինչ եմ ասում, արա՛, Լևո՛ն, նստի տեղդ ու լսի՝ ինչ եմ ասում։
Դահլիճում իրավիճակը լարվեց, խմբակցությունների անդամների միջև հրմշտոց սկսվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։