«Ալեն Սիմոնյանը թող իմանա՝ իրեն երբ դուրս շպրտեմ էնտեղից, բարձր ա նստած, շատ ցավոտ ա լինելու»․ Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ այսօրվա նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ամբիոնից հետևյալը հայտնեց․

«Ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթվա հերթական հիստերիայի նոպային, հնչեցրած որոշ մտքերին։ Եթե նկատել եք, նար արդեն ջղաձգումների մեջ չի հայտվում, երբ նրան անվանում են թույլ կամ դավաճան, կարծես դրա հետ կապված խնդիր նա այլևս չունի, միգուցե հասկանում է, որ այդ պիտակն այնքան է նրան կպել, որ անիմաստ է պայքարելը, և կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է»։

Նա իր խոսքում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահների հետ բանավիճելու հարցին․ «Էս առաջարկը անելով Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ խելքը գլխին մարդը չի գալու, չի բանավիճելու»։

«Իմ ընդդիմադիր գործընկերներին նայելով՝ Նիկոլ Փաշինյաննն ասում ա համբալներ, հաջորդ օրը ինքը գնաց Մոսկվա, ինձ հետաքրքիր ա՝ Դուք, ինքը, նայե՞լ եք էս տեսանյութերը, հիմա ո՞վ ա հահմբալ էլի։ Ալեն Սիմոնյանը, որ իմ գործընկերոջն ասում է դուրս կշպրտեմ դահլիճից, Ալեն Սիմոնյանը թող իմանա, որ իրեն երբ դուրս շպրտեմ էնտեղից, բարձր ա նստած, շատ ցավոտ ա լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել