Ի՞նչ կապ ունի ավտոմեքենայի գույնը երթևեկության կանոնների խախտման հետ

Որոշ հետազոտությունների համաձայն` կարմիր գույնի ավտոմեքենա վարողները հակված են կատարելու ճանապարհային երթևեկության խախտումներ, ինչպես օրինակ մեկ այլ ավտոմեքենայի վազանցը, արագության գերազանցումը: Անգամ խորհուրդ է տրվում հեռու մնալ կարմիր գույնի ավտոմեքենայից, քանի որ նրա վարորդը նաև ծայրահեղ անուշադիր է ճանապարհներին: Մյուս կողմից գոյություն ունի կարծիք, որ կարմիր գույնը խթանում է ուղեղի աշխատանքը:

Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել