Հարկ՝ մարիխուանայի համար

ԱՄՆ մի շարք նահանգներում գործում է հարկատեսակ մարիխուանայի համար: Արտադրողները և վաճառողները պետք է գնեն հատուկ ակցիզային դրոշմանիշներ:

Իրականում օրենքը նրա համար է, որ մարիխունայի տարածման համար նախատեսված պատիժը խստացվի՝ մարիխուանա արտադրողների և վաճառողների համար հարկային իրավախախտում նախատեսելով:

Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) խոշոր չափերով,
3) ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում,
4) ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում`
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Վերոնշյալ արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել