Ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքը մերժելու պատճառը նրա բազմիցս հակառուսական և ռուսաֆոբ հայտարարություններն էին, այս մասին գրում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշենք, որ մայիսի 4-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր Բադամովին թույլ չեն տվել մտնել Ռուսաստանի տարածք։
Աղբյուրն ընդգծել է, որ Բադամովի դեմ ձեռնարկված միջոցները բացառապես անձին վերաբերող են և ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա միջադեպը որևէ կերպ չի անդրադառնա։
«Մոսկվան ճիշտ է համարում նման հարցերը դիվանագիտական ուղիներով լուծելը, այլ ոչ թե լրատվամիջոցներով պահանջներ հայտնել»,- հավելել է աղբյուրը: