23 տարի առաջ Էստոնիայում արդեն ID քարտը պարտադիր է եղել: Եթե չունես ID քարտ, ոչ մի գործարք չես կարող անել: Համընդհանուր հայտարարագիրը ներկայացնելը ևս պարտադիր է բոլորի համար: Այս մասին Կառավարության այսօրվա նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք 2002 թվականից ID քարտը դարձրել ենք պարտադիր բոլորի համար, բայց բոլորի՞ համար, այո՛, բոլորի համար, բայց իսկականի՞ց բոլորի համար, այո՛, իսկականից բոլորի։ Մեզ մոտ դա գիտե՞ք՝ ինչ է նշանակում, եկեք, գնանք, ցանկացած որոշում, օրենք նայենք, բոլոր նշանակում ա՝ բացի սրանից, սրանից, սրանից․․պարտադիր է բոլորի համար, բայց ունենք ևս 47 կատեգորիա, որը բոլորի մեջ չի մտնում, բա ամո՞թ չի էդ մարդկանց վրա տարածես։
Սենց պետություն չենք դառնա, ու դրա համար էլ չենք դառնում։ Քրեական օրենսգրքում պարտադիր պայմաններ կան բոլորի համար, բայց մեկ ա՝ դա իրենց չի վերաբերում, նույն կերպ մյուս օրենսգրքերում։ Երթևեկության կանոնների մեջ, այդ կանոնը վերաբերում ա նրան, ով կռուտոյ չի, էդ էլ նայած, մարդ կա, որ արագության խախտման համար կռուտոյ ա, բայց լուսացույցի տակ կանգնելու դեպքում կռուտոյ չի, և այդպես շարունակ․ դրա համար էլ օրենքի նկատմամբ մեր երկրում է ա վերաբերմունքը»,-ասաց Փաշինյանը։