«Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 30-ին՝ ժամը 10:00-12:00-ը, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի Կենտրոնական 9 և 10 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 30-ին՝ ժամը 10:30-14:00-ը, կդադարեցվի նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի ջրամատակարարումը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-15:00-ն, կդադարեցվի Կապան քաղաքի Լենհանքեր փողոցի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 30-ին ժամը 11:00-23:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: