Մամուլում տեղ գտած հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում․ փաստաբան

Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել եւ նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,-նշել է նա։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ին հայտնել էին, որ իրականացվում են քննչական գործողություններ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել