Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել եւ նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,-նշել է նա։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ին հայտնել էին, որ իրականացվում են քննչական գործողություններ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։