Պետական տուրքի չափը Վարչական դատարանում

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերը:

Նշված հոդվածում և առհասարակ սույն օրենքում որևէ նշում չկա վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար գանձվող պետական տուրքի չափի մասին:

Ի հակադրումն վերը նշվածի «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենսգրքի 57-րդ հոդվածը սահմանում է. պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Ինչպես տեսնում ենք, սույն հարցը կարգավորված չէ ո’չ «Վարչական դատավարության մասին» ՀՀ օրենսգրքով, ո’չ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Պրակտիկայում վարչական դատարան ներկայացվող յուրաքանչյուր պահանջի համար, ինչպես և առաջին ատյանի դատարաններում, գանձվում է 4000 ՀՀ դրամ, մինչդեռ օրենքի բացը դրանով չի վերանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել