Լոռու մարզում մանկահասակ երեխայի դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղեկություններ են տարածվել, որ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում  օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի է հայտնաբերվել։

Ըստ նախնական տվյալների՝ երեխան 4 ամսական է եղել։

Iravaban.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ապրիլի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել