Ո՞ր արարքն է համարվում խարդախություն

Ինչպես երևում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի բովանդակությունից, խարդախությունը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավուքն ձեռք բերելն է: Թեև խարդախության պարագայում առկա է գույքի սեփականատիրոջ կողմից հանցագործին գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու կամային ակտ, սակայն գույքը կամ դրա նկատմամբ իրավունքները փոխանցելու ակտի կամային բնույթը սեփականատիրոջ գիտակցության և կամքի վրա հանցագործի ունեցած ներգործության հետևանք է:

Հանցագոծի նկատմամբ տուժողի վստահությունը կարող է ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքեր ունենալ:

Այլ կերպ` հանցավորի և տուժողի միջև առկա վստահության վրա հիմնված հարաբերությունները կարող են բխել ինչպես նրանց միջև առկա պայմանագրից, լիազորագրից և այլն, այնպես էլ առաջանալ հանցավոր և գույքը հանձնողի անձնական հարաբերություններից, հանցավորի կողմից նախկինում դրսևորված վարքագծից, հանցավորի անձնավորությունից և այլն:

Ընդ որում, եթե ապացույցների բավարար համակցությամբ չի հիմնավորում, որ շահադիտական նպատակը ծագել է համապատասխան գոծարքի կնքումից առաջ, ապա նման դեպքում խարդախության հանցակազմ առկա չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել