Արդյո՞ք հոտից արթնանալը ավելի հաճելի է, քան՝ զանգից

Ճապոնացիները հայտնագործել են մի յուրահատուկ զարթուցիչ, որն աշխատում է հետևյալ կերպ. որոշակի ժամի արձակում է հաճելի հոտ: Այս զարթուցչի ստեղծման հիմքում դրվել է այն տեսակետը, որի համաձայն՝ քնից արթնանալը ավելի հեշտ է հաճելի հոտի, քան բարձր զանգի արդյունքում:

Խոսելով հոտերի և մթնոլորտ արտանետվող տարբեր նյութերի մասին՝ նշենք, որ Հայաստանում ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների հետ, պարտավոր ենտեխնիկական, տնտեսական, կազմակերպական և այլ կարգի միջոցառումներ իրականացնել արտանետման թույլտվություններումնախատեսված պայմանների և պահանջների կատարումն ապահովելու համար, միջոցներ ձեռնարկել աղտոտող նյութերի արտանետումներընվազեցնելու ուղղությամբ, ապահովել բնապահպան կառույցների, սարքավորումների սարքինությունը, դրանց անընդմեջ և արդյունավետաշխատանքը, հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները` ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ, ինչպես նաևսահմանված կարգով իրականացնել մթնոլորտային օդ արտանետվող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում ևչափումներ:

Մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացումը չպետք է հանգեցնի բնության մյուս ոլորտների աղտոտմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել