Հրազենն անփութորեն պահպանելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ի լրատվության բաժինը:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 15-ին` ժամը 00:30-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Երևան քաղաքի փողոցներից մեկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի օրինական տիրապետության տակ գտնվող հրազենից կրակել և անզգուշաբար իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: