Հունվարի 31-ին միասին ազատենք Վոլոդյային. բաց նամակ

Վաղը ժամը 11:00- ին ՀՀ վերաքննիչ դատարանում կկայանա պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքի քննությունը, որի ժամանակ կվորոշվի ազատամարտիկի խափանման միջոցի փոփոխության հարցը:

Այդ առթիվ «Ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարող թև»-ի անդամ Խորեն Սամվելյանը բաց նամակով դիմել է ազատամարտիկների նոր միություն ստեղծող խմբին.

«Հարգելի ազատամարտիկներ ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, սակայն պետք է փաստել, որ ձեր մարտական ընկեր Վոլոդյան այս պահին անազատության մեջ է, և նրա հանդեպ կատարվում է քաղաքական հետապնդում նրա համար, որ նա առաջինը բարցրաձայնեց ազատամարտիկների խնդիրները, նա առաջինը դուրս եկավ հրապարակ և նախաձեռնեց ազատամարտիկների համախմբումը:

Փաստացի դուք շարունակում եք նրա գործը, և, այս ամենը հաշվի առնելով, կարծում եմ, որ ձեր միություն ստեղծելը չունի ոչ մի արժեք, եթե Վոլոդյան կալանավորված է: Կոչ եմ անում հունվարի 31-ին միասին համախմբված ազատենք Վոլոդյային: Ինքս առաջին օրից մասնակից եմ եղել ազատամարտիկների պայքարին, անձամբ ականատես եմ եղել ձեր տարաձայնություններին, սակայն ժամանակն է վերջ տալ տարաձայնություններին և միահամուռ ազատենք Վոլոդյային, որն իր հերթին ամուր հիմք կստեղծի ազատամարտիկների միությանը:

Եթե մեկ մարդու ճակատագիրը չի կարևորվում ուրեմն չի կարող կարևորվել նոր ստեղծվող միության ճակատագիրը: Հունվարի 31-ին ցույց տանք ողջ հայությանը, որ ազատամարտիկները համախմբված են, ցույց տանք բոլորին, որ ազատամարտիկը իր բարձրության վրա է, արձագանքեք այս կոչիս և ամուր հիմք դրեք նորաստեղծ միությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել