Ոստիկանության աշխատակիցները կաշառք են պահանջել. հաղորդում

Քաղաքացի Ս. ՈՒ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ս. Ու.-ի հաղորդման` իր բնակարանից «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու համար քննիչը, ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և նույն բաժանմունքի օպերլիազորը պահանջել են խոշոր չափերի կաշառք: 

ՀՔԾ-ի լրատվության բաժնից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել