Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վտանգ կա՞ հիմա. պատասխանել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վտանգ կա՞ հիմա, նման հարց լրագրողներից մեկը ուղղեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետին։

«Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար այս պահին անհրաժեշտ փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում, և մեր ծառայությունը հետևում է իրավիճակին»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց Քրիստիննե Գրիգորյանը։

Նշեց՝ ՀՀ անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել