Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վտանգ կա՞ հիմա, նման հարց լրագրողներից մեկը ուղղեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետին։
«Ադրբեջանի հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար այս պահին անհրաժեշտ փաստերի և ազդակների համախումբը բացակայում է, բայց իրավիճակը շատ արագ է փոխվում, և մեր ծառայությունը հետևում է իրավիճակին»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց Քրիստիննե Գրիգորյանը։
Նշեց՝ ՀՀ անկախությանն ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։