«Բավական է ձեններդ կտրած նստեք», «Փչացածը Դուք եք»․ վիճաբանություն հանձնաժողովի նիստում

«Երեկ՝ մեր հանձնաժողովի նիստից հետո, ԱԺ տարածքում՝ այս միջանցքում տեղի է ունեցել խայտառակագույն երևույթ»,- այս մասին այսօր՝ մարտի 21-ին՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է լրագրողին, վիրավորել է նաև սեռով պայմանավորված։

Սա ուղղակի դառնում է անթույլատրելի, սա պետք է ունենա իր արձագանքը։ Դիմում եմ լրագրողներին․ բավական է այլևս հանդուրժեք Ազգային ժողովում ձեր դեմ ուղղված բոլոր այդ հարձակումները, բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն բոլոր պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են, լրագրողակա՛ն կազմակերպություններ, բավական է ձեններդ կտրած նստեք»։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ընդամենը կրկնել է Բագրատ Սրբազանի ասածը․ «Իսկ դրա մեջ որևէ վիրավորական բան չկա, ընդամենը ես արձանագրել եմ, որ խոսքը օգտագործելուց պետք է լինի մաքուր։ Թե իմ ասածի մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր պրոբլեմն ա։ Ես պատկերացրել եմ մաքուր խոսքի դրսևորում։ Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել