150,000,000 դրամ կանխիկ գումար, 980 հազար ռուբլի, արտադրամասեր․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի «ճոխ» հայտարարագիրը

Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը մարտի 2-ին ԿԸՀ-ին է ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ ամուսնացած է, «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ի տնօրենն է, «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ի և «Էկոնովա» ՍՊԸ-ի հիմնադիրը։

Եկամուտներ

«Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից ստացել է աշխատավարձ՝ 2,400,000 դրամի չափով։

«Կումայրի գրուպ» ՍՊԸ-ից ստացել է շահաբաժին՝ 6,100,000 դրամի չափով։

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ

150,000,000 դրամ կանխիկ գումար, 1,000,000 դրամ անկանխիկ գումար, 15,000 դոլար, 8000 եվրո, 98000 ռուբլի կանխիկ գումար։

Արժեթուղթ և այլ ներդրում

«Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից ունի բաժնեմաս՝ 100%-ի չափով, «Կումայրի գրուպ» ՍՊԸ-ից՝ 50%-ի չափով և «Էկոնովա» ՍՊԸ-ից՝ կրկին 100%-ի չափով։

Անշարժ գույք

Համատեղ սեփականության իրավունքով Կարեն Սիմոնյանը ունի բնակարան՝ Գյումրիում։

Ունի 3 արտադրամաս՝ միանձնյա սեփականության իրավունքով։

Հայտարարագրված է նաև պահեստ և կաթսայատուն։

Շարժական գույք

Ներկայացված է BMW X5 Drive` թողարկված 2015 թվականին։

Նշենք, որ հայտարարագիրը ներկայացված է 2024 թվականի փետրվարի 1-ից 2025-ի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի դրությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել