ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:
Հրամանագրում մասնավորապես նշվում է.
«Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
1. Արամ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով:
2. Կարինե Փոլադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով»: