Ե՞րբ կարող է վարչական դատարանը իրականացնել գրավոր դատաքննություն

Դատավարության մասնակիցների համաձայնության դեպքում դատարանը կարող է որոշում կայացնել գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին:

Դատաքննության գրավոր ընթացակարգն իրականացվում է դատական քննության բանավոր ընթացակարգը կարգավորող կանոններով՝ այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատաքննության գրավոր ընթացակարգի նկատմամբ:
Գրավոր դատաքննություն կիրառելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

Գրավոր դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել դատավարության յուրաքանչյուր փուլում։

Վարչական դատարանի գրավոր դատաքննություն կիրառելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դավարության մասնակիցներին:

Եթե գրավոր ընթացակարգով քննելու համար գործը նախապատրաստելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա վարչական դատարանը որոշում է կայացնում գործը բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ` այդ որոշումը եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել