Մարտի 13-ին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բացվեց նկարչուհի Նազելի Միքայելյանի անհատական ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մարտի 20-ը։
Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ մինչ այս պահն էլ զբաղվել է արվեստով, առաջին մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր է․ «Ռեժիսուրան ավելի կոլեկտիվ աշխատանք է, ինչը ևս սիրում եմ, բայց նկարելն ինքնամաքրման ու ինքնաարտահայտման միջոց է ինձ համար մինչև հիմա։ Ունեի կրթության մի փոքր բաց, որը փորձեցի լրացնել և ընդունեցի Գեղարվեստի պետական ակադեմիա»։
«Ինձ համար կարևոր չափանիշ է անկեղծությունը, հատկապես արվեստի, նկարչության մեջ»,-ասաց երիտասարդ նկարչուհին՝ նշելով, որ ցուցահանդեսի անվան ընտրությունը ևս պատահական չէ, այն կոչել է «Էքսպերիմենտ», որովհետև ներկայացված են էքսպերիմենտային գործեր են՝ առանց որևէ թեմատիկայի։
Նշեց՝ անհատական ցուցահանդես վաճառք ունենալու առաջարկը ստացել է ցուցասրահի տնօրենից, համաձայնել է, քանի որ իրեն ևս հետաքրքրել է՝ մարդիկ ինչ կարծիքներ ու մեկնաբանություններ կտան նկարների վերաբերյալ։
Այն մարդիկ, որոնց հետաքրքրում է նկարչությունը, նման թեմաներով ստեղծագործելը, կարող են մինչև մարտի 20-ը՝ ժամը 20։00-ն, այցելել, ծանոթանալ նկարչուհու հետ, տեսնել նրա նկարները։ Հասցեն՝ Բուզանդ 3/1։
Մանրամասները՝ տեսանյութում։